9 Հունիսի 2005, 865 - Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ՄԱՔՍԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել մաքսային մարմինների տեղակայման վայրերը` համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ`
ա) «Զվարթնոց» մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում «Զվարթնոց» և «Էրեբունի» օդանավակայանների տարածքները` այդ օդանավակայաններով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դեպքում, ինչպես նաև «Զվարթնոց» մաքսատանը հաշվառված արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների կողմից ապրանքների տեղափոխման դեպքում` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը.
բ) միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը.
գ) Արարատյան տարածաշրջանային մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Երևանը, Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքները.
դ) Սյունիքի տարածաշրջանային մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Սյունիքի և Վայոց ձորի մարզերի վարչական տարածքները.
ե) Գուգարքի տարածաշրջանային մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Լոռու և Տավուշի մարզերի վարչական տարածքները.
զ) Շիրակի տարածաշրջանային մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Շիրակի մարզի վարչական տարածքը: