8 Հուլիսի 2010, 893 - Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի, 46-րդ հոդվածի, 75-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ և 18-րդ հոդվածների դրույթներով և 2006 թվականի մարտի 27-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների` ի դեմս «Հազար-
ամյակի մարտահրավերե կորպորացիայի միջև ստորագրված «Հազարամյակի մարտահրավերե համաձայնագրով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հազարամյակի մարտահրավերե հիմնադրամ – Հայաստանե ծրագրի 17 պոմպակայանների վերականգնման ենթածրագրի շրջանականերում իրականացվող Ռանչպար-1 պոմպակայանի վերականգնման համար սույն որոշման 2-րդ կետում նշված, համայնքային սեփականություն հանդիսացող 0.1348 հեկտար հողամասի օտարման նպատակը «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` համաձայն N 1 հավելվածի՝ հետևյալ հիմնավորումներով`
1) uույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է oտարվող uեփականության uեփականատերերի շահերից, քանի որ ծրագրի իրականացումը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ապահովմանը, ինչպես նաև հողամասերի՝ ոռոգման ջրով ապահովմանը.
2) uույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց սույն որոշման 2-րդ կետում նշված uեփականության oբյեկտների oտարման, քանի որ նշված հողամասի վրա կատարվող աշխատանքը պոմպակայանի վերականգնման աշխատանքի անբաժանելի մասն է։
2. Ռանչպար-1 պոմպակայանի վերականգնման աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հովտաշատի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերից 0.1348 հեկտարը փոխադրել ջրային հողերի կատեգորիա` համաձայն N 2 հավելվածի։
3. Սահմանել, որ`
1) uույն որոշման 1-ին կետում նշված տարածքի ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Արարատի մարզպետարանի.
2) գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթների իրականացման համակարգողը և պատասխանատուն Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետն է.
3) գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.
4) uեփականության oտարման գործընթացն uկuելու վերջնական ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 15-րդ օրն է։
4. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հողամասի ձեռքբերման, պայմանագրի նոտարական վավերացման, վնասի փոխհատուցման և իրավունքների պետական գրանցման համար Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 287 հազ. դրամ, որից՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներե հոդվածով` 32 հազ. դրամ, «Այլ ընթացիկ դրամաշնորհներե հոդվածով` 5 հազ. դրամ, և «Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներինե հոդվածով` 250 հազ. դրամ։
5. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` սույն որոշման 4-րդ կետով նախատեսված հատկացումների հաշվին իրականացնել սույն որոշման N 3 հավելվածով նախատեսված աշխատանքները։
6. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` uույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-oրյա ժամկետում սույն որոշումն ուղարկել oտարվող uեփականության uեփականատերերին և oտարվող uեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող, գույքային իրավունքներ ունեցող, ինչպես նաև փաստացի տիրապետող անձանց։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված