15 Հուլիսի 2010, 889 - Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Զարգացման միջազգային ընկերակցության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված N 3891-AM վարկային պայմանագրի շրջանակներում պետական հատվածի արդիականացման ծրագրի (ՊՀԱԾ) նպատակների իրականացման համար ձեռք բերված՝
1) համակարգչային տեխնիկան՝ համաձայն N 1 հավելվածում նշված պայմանագրի, գույքի ցանկի և արժեքների, ամրացնել համապատասխան պետական կառավարչական հիմնարկներին.
2) համակարգչային տեխնիկան և ձայնային սարքավորումները՝ համաձայն NN 2 և 3 հավելվածներում նշված պայմանագրերի, գույքի ցանկի և արժեքների, ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին։
2. Հանձնարարել հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմե ու «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկների ղեկավարներին մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ պետական կառավարչական հիմնարկին ամրացվող գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը։
Հավելված