15 Հուլիսի 2010, 886 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններե ծրագրով նախատեսված մաքրման աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպման նպատակով` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասինե Հայաստանի Հանրապետության oրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասինե N 1522-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն N N 1,2,3 և 4 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին «Վոթերմաստեր կլասիկ IIIե տիպի ֆիննական արտադրության ջրածածկ և ճահճացած տարածքներում աշխատելու համար նախատեսված հատուկ հողահան բազմաֆունկցիոնալ էքսկավատորի ամբողջական լրակազմի ձեռքբերման և էքսկավատորի տեղափոխման ծախսերի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը «Բնապահպանական ծրագրերի կենտրոնե ՊՈԱԿ-ին տրամադրելու համար 2010 թվականին հատկացնել 30000.0 հազ. դրամ, այդ թվում` ինն ամսում` 20000.0 հազ. դրամ (բյուջետային ծախuերի տնտեսագիտական դաuակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններինե հոդվածով)։
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հատկացումների հաշվին էքսկավատորի և էքսկավատորի տեղափոխման ծառայությունների գնումներն իրականացվում են «Գնումների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «աե կետի համաձայն` մեկ անձից գնման ձևով (մրցակցության բացակայությամբ)` առանց Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի «Գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգը, մրցույթի հանձնաժողովների կազմավորման գործունեության կարգը, գնման ընթացակարգի արձանագրությունների ստուգման կարգը, լիազոր մարմին ներկայացված բողոքների քննարկման ու գնումների գործընթացի վերահսկման միավորի գործունեության կարգը, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը, բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասինե N 853-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի «բե կետի պահանջների պահպանման։
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշման համաձայն հատկացված գումարները «Բնապահպանական ծրագրերի կենտրոնե ՊՈԱԿ-ին տրամադրել պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրի հիման վրա։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված