1 Հուլիսի 2010, 877 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1516- Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1516-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի`
ա. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ» և «ժա» ենթակետերով.
«ե) տեղական արտադրողների մարքեթինգային գործունեության իրականացման աջակցության ապահովում և գյուղատնտեսական մթերքների ու հումքի արտահանման խթանում,
զ) օրենքով սահմանված կարգով սննդամթերքի անվտանգության, անասնաբուժական, բուսասանիտարական և գյուղատնտեսական տեխնիկայի տեսչական գործունեության իրականացման ապահովում,
է) կոոպերացիայի զարգացման ու ընդլայնման ապահովում.
ը) ագրովերամշակող արդյունաբերության զարգացման ու ընդլայնման ապահովում.
թ) սննդի շղթայի (արտադրության և շրջանառության փուլեր) բոլոր փուլերում վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎԱՎԿԿՀ) համակարգի ներդրման գործընթացի աջակցության ապահովում.
ժ) գյուղատնտեսական գործունեության իրականացման լիցենզիաների և (կամ) արտոնագրերի տրամադրման ապահովում.
ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործման ապահովում։»,
բ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրագործման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) ագրոպարենային ոլորտում ձեռնարկատիրական գործունեությանը նպաստող ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
բ) Հայաստանի Հանրապետության ագրարային ու պարենային ապահովության ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
գ) գյուղատնտեսության բնագավառում միջպետական համագործակցության ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.
դ) ոլորտում համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերի հաստատում և հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.
ե) անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում զարգացման ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
զ) անտառային հողերի բերրիության բարձրացման, պահպանման ու դրանց նպատակային օգտագործման ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
է) անտառների վերարտադրության, արտադրողականության բարձրացման, խնամքի միջոցառումների, ինչպես նաև անտառային պաշարների արդյունավետ օգտագործման ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
ը) անտառային հողերում հրդեհային անվտանգության, ինչպես նաև վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
թ) անտառների, ըստ գործառնական նշանակության, դասակարգում.
ժ) պետական անտառների անտառաշինական նախագծերի հաստատում.
ժա) գյուղատնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների աջակցության ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
ժբ) գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծության աջակցության, բույսերի, բուսական արտադրանքի ու կարգավորող առարկաների կարանտին հիվանդությունների ու առավել վնասակար օրգանիզմների դեմ պայքարի ու միջոցառումների ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ .
ժգ) կենդանիների տոհմային գործի զարգացման, անասնաբուժության ու անասնահակահամաճարակային միջոցառումների ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
ժդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական հողատեսքերի ու գյուղատնտեսական հողերի մելիորացիայի պետական ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
ժե) ոլորտի չսեփականաշնորհված պետական գույքի մասնավորեցման նախապատրաստման գործընթացի իրականացում.
ժզ) ոռոգման ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ .
ժէ) ոլորտում կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման մասնագիտական պահանջարկի ծրագրավորում, քաղաքականության ու ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
ժը) ոլորտում գիտատեխնիկական քաղաքականության և առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման, ինովացիոն ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
ժթ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գնումների գործընթացի կազմակերպում.
ի) գյուղատնտեսության բնագավառին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակման ու քննարկման գործընթացներին` սահմանված կարգով մասնակցություն.
իա) բնագավառին առնչվող օրենսդրական ակտերի նախագծերի մշակում, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում բնագավառը կարգավորող իրավական ակտերի մշակում և հաստատում.
իբ) իր ենթակայության կազմակերպություններին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողություն, իսկ հիմնադրի որոշմամբ կամ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում` գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար համաձայնության տրամադրում.
իգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժնետիրական ընկերություններում` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարում.
իդ) նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպում ու իրականացում։»,
գ. 12-րդ կետի «դ» ենթակետը «հրամաններ» բառից հետո լրացնել «հանձնարարագրեր» բառով.
2) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի`
1) անասնաբուծության և տոհմային գործի վարչությունը վերանվանել անասնաբուծության և անասնաբուժության վարչության,
2) արտաքին կապերի և մարքեթինգի վարչությունը և գյուղատնտեսության և գյուղի սոցիալական զարգացման ծրագրավորման վարչությունը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել արտաքին կապերի վարչության և գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության,
3) բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչությունը և լիցենզավորման վարչությունը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության, անտառաբուծության վարչության և պետական գյուղատնտեսական գործակալության` աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով,
4) սպասարկումների բաժինը և տնտեսական բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել տնտեսական բաժնի,
5) ագրովերամշակման և սննդամթերքի անվտանգության վարչությունը վերանվանել ագրովերամշակման զարգացման և սննդամթերքի անվտանգության վարչության,
6) գիտության, կրթության և խորհրդատվության վարչությունը վերանվանել գիտության և կրթության վարչության,
7) ստեղծել համակարգչային սպասարկումների և տեղեկատվական հոսքերի կառավարման բաժին.
3) որոշման N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Վարչություններ
Գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչություն
Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն
Անասնաբուծության և անասնաբուժության վարչություն
Ագրովերամշակման զարգացման և սննդամթերքի անվտանգության վարչություն
Հողերի օգտագործման և մելիորացիայի վարչություն
Անտառաբուծության վարչություն
Գիտության և կրթության վարչություն
Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն
Իրավաբանական վարչություն
Արտաքին կապերի վարչություն
2. Քարտուղարություն
3. Բաժիններ
Անձնակազմի կառավարման բաժին
Հասարակայնության հետ կապերի բաժին
Տնտեսական բաժին
Համակարգչային սպասարկումների և տեղեկատվական հոսքերի կառավարման բաժին
II. Առանձնացված ստորաբաժանումներ
Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչություն
Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչություն
Բուսասանիտարիայի պետական տեսչություն
Պետական գյուղատնտեսական գործակալություն»։
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պետական գյուղատնտեսական գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։