23 Հունիսի 2005, 860 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1636-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1636-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածի ցանկի 7-րդ կետում «Շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» բառերը փոխարինել «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին վերապահելու մասին» N 1277-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածի ցանկում «Շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» բառերը փոխարինել «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: