15 Հուլիսի 2010, 874 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N518-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
<<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին, 23-րդ հոդվածի 3-րդ մասին, <<Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ մասին և <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվելիք` Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով 2010 թվականի համար նախատեսված ճանապարհների վերակառուցման աշխատանքների ռետրոակտիվ ֆինանսավորում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. <<Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի NN 1 և 4 հավելվածներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի <<Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին>> N 1522-Ն որոշման NN 1 և 5 հավելվածներում կատարել վերաբաշխում և փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Համաշխարհային բանկի կողմից տրամադրվելիք` Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի ռետրոակտիվ ֆինանսավորման, Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասինե N 518-Ն որոշման նախաբանում և 2-րդ կետի 2-րդ ենթակետում «նախատեսված Հ-46 հանրապետական ճանապարհի (Մ2 միջպետական ճանապարհի խաչմերուկից մինչև Հալիձոր գյուղը)ե բառերը փոխարինել «2010 թվականի համար նախատեսված ճանապարհահատվածներիե բառերով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի <<Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին>> N 1522-Ն որոշման N 13 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն N 3 հավելվածի։
4. Բնածին և տարերային աղետների հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակները վերացնելու նպատակով` սողանքի ենթարկված և փլուզված ճանապարհահատվածների հիմնանորոգման, տեխնիկական հսկողության, հեղինակային հսկողության և նախագծային աշխատանքների կատարման համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 1400000.0 հազ. դրամ, այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> հոդվածով` 1385500.0 հազ. դրամ և <<Նախագծահետազոտական ծախսեր>> հոդվածով` 14500.0 հազ. դրամ` համաձայն N 4 հավելվածի։
5. Սահմանել, որ սույն որոշման`
1) 1-ին կետի համաձայն «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 05 խմբի 01 դասի «08. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագիրե ծախսային ծրագրով ավելացված հատկացումների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Համաշխարհային բանկի կողմից տրամադրվելիք` Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի ռետրոակտիվ ֆինանսավորման, Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասինե N 518-Ն որոշման 2-րդ և 3-րդ կետերի դրույթները.
2) սույն որոշման N 2 հավելվածում նախատեսված աշխատանքների գնումը կատարվում է մեկ անձից գնման ձևով` <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի համաձայն` առանց Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի <<Գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգը, մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, լիազոր մարմնին ներկայացված բողոքների քննարկման ու գնումների գործընթացի վերահսկման միավորի գործունեության կարգը, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը, բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 853-Ն որոշմամբ հաստատված` գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետի <<բ>> կետի պահանջների պահպանման։
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման N 4 հավելվածում նշված ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել այդ աշխատանքների փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության պայմաններում։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված