15 Հուլիսի 2010, 863 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասինե
N 1325-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 4-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «պետական գրանցում ստացած` տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող կենտրոնի (այսուհետ` կենտրոն) հետ կնքված ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկման և նորոգման պայմանագրի (պայմանագրերի) պատճենը (պատճենները)` մինչև ՀԴՄ-ի գրանցումն այդպիսի պայմանագրի կնքման դեպքում,ե և «կենտրոնի հետ կնքված պայմանագրերը, ինչպես նաևե բառերը.
2) 3-րդ բաժնի վերնագրից հանել «, տեխնիկական սպասարկումը և նորոգումըե բառերը.
3) ուժը կորցրած ճանաչել 13-րդ, 14-րդ կետերը, N 1 ձևի 8-րդ և 9-րդ կետերը, NN 2 և 3 ձևերը.
4) 17-րդ կետից հանել «և կենտրոնների հետ կնքված պայմանագրերըե բառերը.
5) 21-րդ կետում «սպասարկող կենտրոն է ներկայացնումե բառերը փոխարինել «տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը (այսուհետ` կենտրոն) ներկայացնում էե բառերով.
6) N 5 ձևում «Սպասարկող կենտրոնիե բառերը փոխարինել «Կենտրոնիե բառով.
7) N 10 ձևում`
ա. ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետը,
բ. հանել «տեխնիկական սպասարկում և վերանորոգում իրականացնող կենտրոնների հետ կնքված պայմանագրերը` _______ թերթ, ե բառերը.
8) N 11 ձևից հանել
«Տեխնիկական սպասարկումը և նորոգումը կատարում է ___________________
(տեխ. սպասարկում և
__________________________________________________________________ ե տողերը։
նորոգում իրականացնող կենտրոնի անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, պայմանագրի համարը)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ oրը։