15 Հուլիսի 2010, 862 - Ա
"ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ" ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` Երևան քաղաքի Սարյան 22 հասցեում գտնվող շենքի 16-րդ հարկից 106,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով 247512,6 դրամ սկզբնական արժեքով ոչ բնակելի տարածքը (այսուհետ` տարածք) անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգի «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնե պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնե պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնե պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։