Կառավարության որոշումներ

8 Հուլիսի 2010, 861 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԹԱՐԻ ԿԱՄ ՔԻՄԻԱԿԱՆ ՎՏԱՆԳԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏՈՒՄ ՎԹԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՎԹԱՐԱՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի «գ», 5-րդ հոդվածի «դ», «ե» և 14-րդ հոդվածի «բ» ենթակետերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության քիմիական օբյեկտների վթարի կամ քիմիական վտանգի դեպքում բնակչության պաշտպանության պլանը` համաձայն N 1 հավելվածի.
2) քիմիական վտանգավոր օբյեկտում վթարի դեպքում վթարավերականգնողական գործողությունները` համաձայն N 2 հավելվածի.
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության տրասնպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրա-պետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մշակել և հաստատել սույն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետով նախատեսված հավելվածները և գործողությունների պլան-ժամանակացույցը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված