8 Հուլիսի 2010, 860 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 717-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Իրավական ակտերի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի ՙՏնտեսության վարկավորման ծրագրի մասին՚ N 717-Ա որոշման հավելվածում ՙԾրագրի գումարը` 90 մլրդ դրամ՚ բառերը փոխարինել ՙԾրագրի գումարը` 95.0 մլրդ դրամ՚ բառերով, իսկ ՙ60.5 մլրդ դրամին համարժեք ԱՄՆ-ի դոլար՚ բառերը` ՙ65.5 մլրդ դրամին համարժեք ԱՄՆ-ի դոլար՚ բառերով։
2. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեից (կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի ՙՏնտեսության վարկավորման ծրագրի մասին՚ N 717-Ա որոշմամբ հաստատված` Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թվականին տրամադրված պետական վարկի միջոցներից տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի 1-ին բաղադրիչի ֆինանսավորման նպատակով 2009 թվականի հունիսի 26-ի N 717-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված արտաբյուջետային հաշվին հատկացնել 5,000,000.0 հազ. դրամ։