Կառավարության որոշումներ

1 Հուլիսի 2010, 858 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 720-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և «Իրավական ակտերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Բնածին և տարերային աղետների հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակները վերացնելու նպատակով` սողանքի ենթարկված և փլուզված ճանապարհահատվածների հիմնանորոգման, տեխնիկական հսկողության, հեղինակային հսկողության և նախագծային աշխատանքների կատարման համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 3,673,703.64 հազ. դրամ, որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգումե հոդվածով` 3,669,733.3 հազ. դրամ, և «Նախագծահետազոտական ծախսերե հոդվածով` 3,970.34 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասինե N 1522-Ն որոշման N 13 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն N 2 հավելվածի։
3. Սահմանել, որ սույն որոշման N 2 հավելվածի 1-ին կետի 1.1-1.24-րդ, 1.29-1.32-րդ, 1.35-րդ, 1.37-րդ, 1.43-1.46-րդ ենթակետերում, 2-րդ կետի 2.1-2.9-րդ ենթակետերում և 3-րդ կետի 3.1-3.3-րդ, 3.5-րդ, 3.7-րդ, 3.10-3.25-րդ, 3.28-րդ, 3.30-3.31-րդ, 3.33-րդ, 3.35-րդ, 3.38-3.44-րդ ենթակետերում նախատեսված աշխատանքների գնումը կատարվում է մեկ անձից գնման ձևով` «Գնումների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «բե կետի համաձայն` առանց Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի «Գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգը, մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, լիազոր մարմին ներկայացված բողոքների քննարկման ու գնումների գործընթացի վերահսկման միավորի գործունեության կարգը, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը, բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասինե N 853-Ն որոշմամբ հաստատված` գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետի «բե պարբերության պահանջների պահպանման։
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման N 1 հավելվածի 32-46-րդ կետերում նշված ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել այդ աշխատանքների փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության պայմաններում։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը գումար հատկացնելու մասինե N 720-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ տողում «ՄԲԱե բառը փոխարինել «ՄԱե բառով։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված