8 Հուլիսի 2010, 852 - Ա
ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կարիքների համար Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վարչական համալիրի և Սևանի թերակղզու պետական ամառանոցի վերանորոգման ու արտաքին բարեկարգման աշխատանքների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի և «Ջի-Էս Ինջինիրինգ ընդ Քոնսթրաքշնե կորպորացիայի միջև 2010 թվականի փետրվարի 5-ին կնքված նվիրատվության պայմանագրով նախատեսված միջոցների հաշվին գնումները կատարվում են մեկ անձից գնման ձևով` «Գնումների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «բե կետի համաձայն` առանց Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի «Գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգը, մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնման ընթացակարգի արձանագրությունների ստուգման կարգը, լիազոր մարմին ներկայացված բողոքների քննարկման ու գնումների գործընթացի վերահսկման միավորի գործունեության կարգը, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը, բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասինե N 853-Ն որոշմամբ հաստատված` գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետի «բե պարբերության պահանջների պահպանման.
2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 10-ի N 726-Ն որոշմամբ հատկացված 90 մլն դրամ միջոցների հաշվին աշխատանքների գնումներն իրականացվում են «Պետական գնումների գործակալությունե պետական ոչ առևտրային կազմակերպության և «Հորիզոն-95ե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2010 թվականի հունիսի 4-ին կնքված «ՄԲԱՇՁԲ–10/4ե պայմանագրի շրջանակներում` պայմանագրում կատարելով համապատասխան փոփոխություններ (ավելացումներ)։