1 Հուլիսի 2010, 844 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈ¬ԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման NN 13 և 14 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության մարզերում 2010 թվականի մարտի 15-ին և 16-ին տեղի ունեցած ուժեղ քամիների հետևանքով դպրոցական շենքերի տանիքներին պատճառված վնասների վերականգնման (հիմնանորոգման) նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 113,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), որից`
1) 17,600.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի գ. Սպանդարյանի դպրոցի տանիքի հիմնանորոգման համար.
2) 16,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի գ. Քաջարանի թիվ 5 դպրոցի տանիքի հիմնանորոգման համար.
3) 21,300.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի գ. Քաղսիի միջնակարգ դպրոցի տանիքի հիմնանորոգման համար.
4) 18,500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի գ. Ռյա թազայի դպրոցի տանիքի հիմնանորոգման համար.
5) 5,500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի գ. Մեծ Պառնիի դպրոցի տանիքի հիմնանորոգման համար.
6) 14,200.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի գ. Ջրառատի դպրոցի տանիքի հիմնանորոգման համար.
7) 4,600.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի գ. Ախուրյանի մարզադպրոցի տանիքի հիմնանորոգման համար.
8) 3,200.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի գ. Վանանդի դպրոցի տանիքի հիմնանորոգման համար.
9) 2.200.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի գ. Արազափի դպրոցի տանիքի հիմնանորոգման համար.
10) 9,900.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի գ. Գոմքի դպրոցի տանիքի հիմնանորոգման համար։
Հավելված