Կառավարության որոշումներ

8 Հուլիսի 2010, 842 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«2.1. Դիմումի հիման վրա տրվող` բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքների ձևերը հաuտատում է լիազորված մարմնի ղեկավարը։».
2) որոշման N 1 հավելվածում`
ա. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«2.1. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած, Հայաuտանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող և մշտապեu կամ առավելապեu oտարերկրյա պետությունում բնակվող անձը Հայաuտանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաuտաթղթավորվելիu` բնակչության պետական ռեգիuտրում հաշվառվում է oտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հաuցեով։»,
բ. 18-րդ կետն առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Տեղական ռեգիստրի աշխատողը դիմումը ներկայացնողին տեղեկացնում է կեղծ տեղեկություններ (տվյալներ, փաստաթղթեր) ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին։».
3) որոշման N 4 հավելվածում`
ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետությունում բնակվող` չհաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ռեգիստրում հաշվառվելու համար դիմումի հետ միասին ներկայացնում են անձը հաստատող և տվյալ բնակության վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր (սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական, դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, սեփականատիրոջ համաձայնություն, բնակվելու իրավունքը հավաստող` օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր)։»,
բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելու դեպքում բնակության նոր վայրում հաշվառվելու համար քաղաքացիները դիմումի հետ միասին ներկայացնում են անձը հաստատող և տվյալ վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր (սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական, դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, սեփականատիրոջ համաձայնություն, բնակվելու իրավունքը հավաստող` օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր)։»,
գ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.
«5.1. Սույն ցանկի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված` սեփականատիրոջ կողմից տրվող գրավոր համաձայնության ձևը սահմանում է լիազորված մարմնի ղեկավարը։ Սեփականատերը նշված համաձայնությունը տալիս է անձամբ կամ նոտարական վավերացմամբ։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։