8 Հուլիսի 2010, 840 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) 1-ին կետի չորրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Օտարերկրյա պետությունում` ծնողը դիմումի հետ միասին ներկայացնում է նաև մյուս ծնողի համաձայնությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ մյուս ծնողը գտնվում է հետախուզման մեջ, օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ մահացած է։».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.2-րդ կետով.
«5.2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, բացառությամբ սույն կանոնադրության 5.1-ին կետում նշված քաղաքացիների, անձնագրում ազգանվան և անվան անգլերեն գրառումը կատարվում է կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից հաստատված տառադարձման կանոններին համապատասխան։».
3) 1-ին կետի ութերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մինչև 16 տարեկան անչափահաuների անձնագրերի 5-րդ էջի «Նշումներ» բաժնում կատարվում է ծնողների մաuին տվյալների (անունը, ազգանունը) գրառում։ Ծնողների մահացած կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված լինելու դեպքում անձնագրերի 5-րդ էջի «Նշումներ» բաժնում գրառումներ չեն կատարվում։».
4) 3-րդ կետն առաջին «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «16 տարին լրացած» բառերով.
5) 4-րդ կետը «վավերական է» բառերից հետո լրացնել «մինչև» բառով.
6) 11-րդ կետի «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
7) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. 16 տարին չլրացած քաղաքացու ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը 16 տարին չլրացած քաղաքացու անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար ներկայացնում է`
ա) սահմանված ձևի դիմում,
բ) ծննդյան վկայական կամ մինչև 16 տարին լրանալը ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր,
գ) «35x45 մմ» չափսի երկու լուսանկար (գունավոր),
դ) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ, 16-րդ, 18-րդ հոդվածներով սահմանված դեպքերում` ծնողների գրավոր համաձայնությունը, իսկ 22-րդ հոդվածով սահմանված դեպքում` երեխայի գրավոր համաձայնությունը։
Եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով։
16 տարին չլրացած քաղաքացիների անձնագրերն ստանում են նրանց ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը կամ այլ ներկայացուցիչ։».
8) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.2-րդ և 14.3-րդ կետերով.
«14.2. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում անձնագիր տրամադրելու կամ փոխանակելու դիմում ընդունելուց 60 աշխատանքային օրվա ընթացքում դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն։ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը դիմումն ստանալուց հետո անձնագիրը պատրաստում է 15 օրվա ընթացքում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում չպահանջող դեպքերում` 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած, Հայաuտանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող և մշտապեu կամ առավելապեu oտարերկրյա պետությունում բնակվող անձը Հայաuտանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաuտաթղթավորվելիu` բնակչության պետական ռեգիuտրում հաշվառվում է oտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հաuցեով։
14.3. Սույն կանոնադրության 11-րդ, 12-րդ, 14-րդ և 15-րդ կետերով սահմանված դիմումը ներկայացնելիս` քաղաքացին գրավոր տեղեկացվում է կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տվյալներ ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին։».
9) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.2-րդ կետով.
«15.2. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձանց առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր է տրվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած զինապարտ անձանց հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։».
10) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.2-րդ կետով.
«19.2. Օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված քաղաքացիների անձնագրերի տրամադրման կամ փոխանակման համար փաստաթղթերը ներկայացնում և անձնագրերն ստանում են նրանց օրինական ներկայացուցիչները։
Հոգեբուժական հիվանդանոցում կամ հոգեբուժական օգնություն տրամադրող այլ հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող քաղաքացիներին անձնագիր տրամադրելու կամ փոխանակելու համար փաստաթղթերը նախապատրաստում, համապատասխան մարմին է ներկայացնում և անձնագիրն ստանում է հոգեբուժական հիվանդանոցի կամ հոգեբուժական օգնություն տրամադրող այլ հաստատության վարչակազմը։».
11) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.3-րդ կետով.
«19.3. Հայաստանի Հանրապետության զինապարտ քաղաքացիների անձնագրերի տրամադրումն ու փոխանակումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով».
12) ուժը կորցրած ճանաչել III գլուխը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։