8 Հուլիսի 2010, 835 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 907-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի ՙ1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց ապահովագրական ստաժը սահմանող հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին՚ N 907-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) որոշման վերնագիրը և 1-ին կետը ՙանձանց՚ բառից հետո լրացնել ՙև 1992 թվականին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց՚ բառերով.
2) որոշման 6-րդ կետը ՙանձանց՚ բառից հետո լրացնել ՙև Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց՚ բառերով.
3) որոշման հավելվածի՝
ա. 1-ին կետը ՙանձանց՚ բառից հետո լրացնել ՙև 1992 թվականին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց՚ բառերով,
բ. 4-րդ կետը ՙհաշվառված՚ բառից հետո լրացնել ՙինչպես նաև 1992 թվականին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված՚ բառերով,
գ. 5-րդ կետի 1-ին ենթակետը ՙթվականը՚ բառից հետո լրացնել ՙ, իսկ բռնի տեղահանված անձանց՝ Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղի կազմակերպություններում մինչև 1992 թվականի օգոստոս ամիսը՚ բառերով,
դ. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
ՙՀանձնաժողովը գրավոր հարցման միջոցով Հայաստանի Հանրապետության պետական արխիվից ստանում է Արծվաշեն գյուղի կազմակերպություններում մինչև 1992 թվականի օգոստոս ամիսն աշխատած անձանց աշխատանքային գործունեությանը վերաբերող տվյալներ։՚,
ե. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ՙ8. Անձի գրավոր դիմում-հայտարարությամբ ստաժ սահմանվում է`
1) բռնագաղթած անձանց դեպքում` Ադրբեջանի Հանրապետությունում մինչև 1992 թվականն աշխատած ժամանակաշրջանի համար, բայց լիազոր մարմնում նրա հաշվառվելու ժամկետից ոչ ավելի.
2) բռնի տեղահանված անձանց դեպքում` Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղի կազմակերպություններում մինչև 1992 թվականի օգոստոս ամիսն աշխատած ժամանակաշրջանի համար։՚։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։