Կառավարության որոշումներ

8 Հուլիսի 2010, 828 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՋՐԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՆԴՎԱԾ ԿԱՄ ՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԹԱՐԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ջրաձորի համայնքի երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա բնակելի տների բնակիչներին ընդգրկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրում` համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված ցուցակի։
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված անձանց բնակարանային խնդիրների լուծման ժամանակ ղեկավարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1337-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի դրույթներով։