10 Հունիսի 2010, 822 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի N 131/086 տնակի բնակիչ Սամվել Մարտիրոսյանի` 4 անձից բաղկացած ընտանիքի բնակարանային խնդրի լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 7,800.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման ՙԱյլ կապիտալ դրամաշնորհներ՚ հոդվածով)։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում Սամվել Մարտիրոսյանի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անհատույց պետական ֆինանսական աջակցություն (այսուհետ` աջակցություն) ստանալու մասին պայմանագիր` դրանում սահմանելով`
1) աջակցության տրամադրման պայմանների կատարման և տրամադրվող գումարի նպատակային օգտագործման նկատմամբ կողմերի իրավունքներն ու պարտավորությունները.
2) որ սույն որոշման 1-ին կետում նշված անձի բնակարանային խնդիրը լուծվում է աջակցության տրամադրման միջոցով` շուկայից պատրաստի բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար.
3) որ սույն որոշմամբ ամրագրված աջակցության չափից ցածր արժողությամբ բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում` արժեքների տարբերությունը մնում է աջակցություն ստացող անձի տրամադրության տակ, իսկ ավելի բարձրի դեպքում` արժեքների տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի սեփական միջոցների հաշվին.
4) որ աջակցության միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանվում է աջակցություն ստացող քաղաքացու և մարզպետի միջև աջակցության տրամադրման մասին պայմանագրի կնքման օրվանից 5 ամիս.
5) որ բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում վճարումը կատարվում է բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագրի հիման վրա։ Ընդ որում, բնակարանի (բնակելի տան) արժեքը փոխանցվում է վաճառողի կողմից ընտրված բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշվին, իսկ աջակցության չափից ցածր արժողությամբ բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը` աջակցություն ստացողի կողմից բացված ցպահանջ ավանդային հաշվին։