Կառավարության որոշումներ

1 Հուլիսի 2010, 820 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ OՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ` ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ և 23-րդ հոդվածի 8-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների գործունեությանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության օգտին կատարված` նվիրաբերությունների միջոցների օգտագործման և տվյալ տարվա պետական բյուջեում հաշվառման կարգը` համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի «Օտարերկրյա պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բացի այլ աղբյուրներից ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 469 որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված