3 Հունիսի 2010, 816 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 912-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասինե
N 912-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով ինքնակամ կառույցների օրինականացման դեպքում` ըստ անհրաժեշտության, հողամասերի գործառական նշանակությունը համարվում է փոփոխված։ե.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին և 3.2-րդ կետերով.
«3.1. Ինքնակամ կառույցներն օրինականացնելիս, ինքնակամ կառույցներով զբաղեցված հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու անհրաժեշտության դեպքում, սույն որոշման 2-րդ կետով նախատեսված սահմանափակումներին չհակասող ինքնակամ կառույցներով զբաղեցված հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
1) սույն կետով նախատեսված ինքնակամ կառույցներն օրինականացնելու, օրինականացումը մերժելու կամ չօրինականացված կառույցը քանդելու մասին համայնքի ղեկավարի կամ մարզպետի որոշումն ընդունվում է ինքնակամ կառույցներով զբաղեցված հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու կամ նպատակային նշանակության փոփոխությունը մերժելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունած որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ժամկետներում.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ինքնակամ կառույցով զբաղեցված հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը մերժվելու դեպքում համապատասխան համայնքի ղեկավարը կամ մարզպետը որոշում է ընդունում չօրինականացված ինքնակամ կառույցը քանդելու, իսկ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող ինքնակամ կա-
ռույցների համար` ինքնակամ կառույցի օրինականացումը մերժելու մասին։
3.2. Սույն որոշման 3-րդ և 3.1-ին կետերով նախատեսված փոփոխություններն ընդգրկվում են համայնքի, մարզի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի, մարզի հողային հաշվեկշռում։ ե.
3) որոշման 6-րդ կետում «իրականացված ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի գրանցման, դրանց հետագա օրինականացմանե բառերը փոխարինել «օրինականացված ինքնակամ կառույցների նկատմամբ իրավունքների պետական գրանցմանե բառերով.
4) որոշմամբ հաստատված` ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի`
ա. 1-ին կետում «այնե բառը փոխարինել «գտնվող ինքնակամե բառերով և կետից հանել «որոնց նկատմամբ գրանցված է պետության կամ համայնքների սեփականության իրավունքըե բառերը,
բ. 2-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «ընդ որում, պետական գրանցման համար հիմք են հանդիսանումե բառերը, իսկ «աե և «բե ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
գ. 6-րդ կետի «բե ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) սույն կարգի 5-րդ, 8-րդ, 14-րդ, 17-րդ, 19-րդ, 25-րդ և 27-րդ կետերով նախատեսված դեպքերում` համայնքի ղեկավարի, մարզպետի (այսուհետ` իրավասու մարմիններ) որոշման և սահմանված վճարների անդորրագրերի հիման վրա.ե,
դ. 6-րդ կետի «գե ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) սույն կարգի 2-րդ, 34-րդ, 36-րդ կետի երկրորդ պարբերությամբ, ինչպես նաև 39-րդ և 43-րդ կետերով նախատեսված դեպքերում` իրավասու մարմնի որոշման, անշարժ գույքի օտարման պայմանագրի (սահմանված վճարների մասին նշմամբ), պայմանագրի հավելված հանդիսացող հատակագծի և սահմանված վճարների անդորրագրերի հիման վրա. ե,
ե. 6-րդ կետի «դե ենթակետից հանել «կառուցապատմանե և «և սահմանված վճարների անդորրագրերիե բառերը,
զ. 11-րդ կետի «եե ենթակետում «30-օրյաե բառերը փոխարինել «60-օրյաե բառերով,
է. 13-րդ կետը «վճարներե բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 22.1-ին կետով նախատեսված դեպքերիե բառերով,
ը. 18-րդ կետը «դրույքաչափերովե բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 22.1-ին կետով նախատեսված դեպքերիե բառերով,
թ. 22-րդ կետը «դրույքաչափերովե բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 22.1-ին կետով նախատեսված դեպքերիե բառերով,
ժ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 22.1-ին կետով.
«22.1. Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող տնամերձ, այգեգործական կամ անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասերում (բացառությամբ Երևան քաղաքում գտնվող հողամասերի) մինչև 2001 թվականի մայիսի 15-ը ինքնակամ կառուցված բնակելի նշանակության (այդ թվում` նաև տնտեսական և օժանդակ) շենքերը, շինություններն օրինական ճանաչվելու դեպքում սույն կարգի 13-րդ կետի «աե և «բե ենթակետերով,18-րդ կետի «աե ենթակետով, ինչպես նաև 22-րդ կետի «աե և «բե ենթակետերով նախատեսված վճարները չեն գանձվում։ե,
ժա. 24-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
ժբ. 31-րդ կետի «դե ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) այն մասին, որ որոշման (բացառությամբ կարգի 25-րդ կետով նախատեսված ինքնակամ կառույցների օրինականացման մասին որոշումների) ընդունման օրվանից oրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարվելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։ ե,
ժգ. 31.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել,
ժդ. 33-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«33. Համայնքի ղեկավարը, համայնքների վարչական սահմաններից դուրս` համապատասխան մարզպետը սեփական նախաձեռնությամբ ընդունում են որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին։ Ինքնակամ կառույցի օրինականացման վերաբերյալ որոշմանը կցվում է օրինական ճանաչված կառույցի (կառույցների) պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագիծը։ե,
ժե. 33-րդ կետի երկրորդ պարբերության «գե ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) տվյալներ օրինականացված շենքի, շինության գործառական նշանակության մասինե,
ժզ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 35.1-ին կետով.
«35.1. Սույն կարգի 35-րդ կետով սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` վճարման անդորրագրերի հիման վրա։ե,
ժէ. 36-րդ կետի առաջին պարբերությունը «չընդունվելուե բառից հետո լրացնել «կամ գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելուե բառերով,
ժը. 38-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
ժթ. 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«39. Ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից, մինչև հրապարակային սակարկությունների մասին հայտարարության հրապարակումը, օրինականացված կառույցը և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասը ձեռք բերելու վերաբերյալ դիմում ներկայացվելու և դրանց վաճառքի գները վճարելու դեպքում օրինականացված կառույցը և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասն ուղղակի վաճառքով օտարվում են ինքնակամ կառույցն իրականացրած անձին։ե,
ի. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 43.1-ին կետով.
«43.1. Եթե պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում օրինականացվել է ինքնակամ կառույց, այդ կառույցն իրականացրած անձն անհայտ է և կառուցը որևէ անձի կողմից չի օգտագործվում, ապա օրինականացված կառույցն ու դրա համար առանձնացված հողամասը տնօրինվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ե,
իա. 44.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել,
իբ. 47-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
2. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետով նախատեսված ինքնակամ կառույցների օրինականացման որոշումներով օրինականացման վճարները կարող են մուծվել և օրինականացված ինքնակամ կառույցների նկատմամբ իրավունքները ներկայացվել պետական գրանցման` առանց ժամկետի սահմանափակման։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։