Կառավարության որոշումներ

1 Հուլիսի 2010, 815 - Ա

ՑՈԼԱԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան`Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ցոլակ Աղասու Դավթյանին (ծնվ.` 1992 թվականի մարտի 15-ին, հասցեն` քաղ. Գյումրի, «Անի» թաղամաս, Տրդատ ճարտարապետ փող., 34 շենք, բն. 2, 2009 թվականին ընդունվել է Ռուսաստանի Դաշնության պետական հումանիտար համալսարան) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2013 թվականի գարնանային զորակոչը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։