Կառավարության որոշումներ

1 Հուլիսի 2010, 814 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 767 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Անձը հաստատող փաստաթղթի մասին» N 767 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության մարմինների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով.
2) որոշման 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) ապաստան հայցողների համար` ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը, փախստականների համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը».
3) որոշման 1-ին կետի «գ» ենթակետում «կացության վկայականը» բառերը փոխարինել «կացության քարտը» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։