1 Հուլիսի 2010, 813 - Ա
ԱՆԴՐԱՆԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի
N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Անդրանիկ Հակոբի Բաղդասարյանին (ծնվ.` 1989 թվականի հոկտեմբերի 25-ին, հասցեն` քաղ. Երևան, Մամիկոնյանց փող., 21 շենք, բն. 13) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2012 թվականի աշնանային զորակոչը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։