Կառավարության որոշումներ

1 Հուլիսի 2010, 808 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1048-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի
17-ի «Բորիս Միրզոյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 1048-Ա որոշման մեջ «2010» թիվը փոխարինել «2013» թվով, իսկ «գարնանային» բառը` «աշնանային» բառով։