1 Հուլիսի 2010, 806 - Ա
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԵՎ ՌԱՖԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ո ւ մ է.
1. Տիգրան Աշոտի Մանուկյանին (ծնվ.`1992 թվականի հունվարի 1-ին, հասցեն` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գ. Գայ, Խաղաղության 3-րդ փող., տուն 12, սովորում է Լոնդոնի (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) Չիմ դպրոցի ավարտական դասարանում) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2010 թվականի աշնանային զորակոչը։
2. Ռաֆիկ Նորայրի Սուքիասյանին (ծնվ.` 1992 թվականի ապրիլի 28-ին, հասցեն` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, գ. Բյուրական, 36-րդ փող., տուն 2, սովորում է Երևանի N 6 արհեստագործական ուսումնարանի 2-րդ կուրսում) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2011 թվականի գարնանային զորակոչը։