Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2010, 804 - Ն

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող կոնցեսիոն ակտիվների կազմում «Հարավկովկասյան երկաթուղիե փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված և կոնցեսիոն ակտիվների կազմից հանված գույքի հետագա տիրապետման նպատակով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հարավկովկասյան երկաթուղիե փակ բաժնետիրական ընկերությանը կոնցեսիոն կառավարման հանձնված և կոնցեսիոն ակտիվների կազմից հանված տարածքներում փաստացի բնակություն հաստատած անձանց հետագա բնակության հարցը կանոնակարգելու համար նրանց կողմից զբաղեցված շենքերը, շինությունները՝ դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հետ միասին, հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքներին` համաձայն N 1 հավելվածի, այնտեղ բնակվող անձանց սեփականության իրավունքով անհատույց հանձնելու պայմանով։
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ սույն որոշման N 1 հավելվածում նշված համայնքների ղեկավարների հետ կնքել նվիրաբերության պայմանագիր` դրանում նախատեսելով դրույթ այն մասին, որ նշված գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվում է համայնքների միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման N 2 հավելվածում ներկայացված գույքի օտարման վերաբերյալ։
4. Երկաթուղու արտադրական գործունեությանը մասնակցություն չունեցող, որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն 2008 թվականի հունիսի 20-ին գրանցված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման N 2578488 վկայականում ներառված՝
1) Երևան քաղաքի Արցախի 8/16 հասցեում տեղակայված շենք-շինությունները, բացառությամբ շենքի երկրորդ հարկում գտնվող՝ 43,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով երեք սենյակների, դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1671,9 քառ. մետր մակերեսով հողամասերի հետ միասին հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկին.
2) Երևան քաղաքի Արցախի 8/16 հասցեում տեղակայված շենքի երկրորդ հարկում գտնվող՝ 43,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով երեք սենյակները և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այրում կայարանի տարածքում տեղակայված՝ 624375,0 դրամ սկզբնական արժեքով, առանց մնացորդային արժեքի, 250,0 քառ. մետր մակերեսով լոկոմոտիվային բրիգադի հանգստի տունը՝ դրա օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ
1561 քառ. մետր մակերեսով (ներառյալ շենքի զբաղեցրած տարածքը) հողամասի հետ միասին, հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրինությանը։
5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ միասին ապահովել սույն որոշման 4-րդ կետում նշված օբյեկտների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին համաձայնություն տալ «Հարավկովկասյան երկաթուղիե փակ բաժնետիրական ընկերության առաջարկին` Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներե բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղիե փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասինե կոնցեսիոն պայմանագրով «Հարավկովկասյան երկաթուղիե փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված և կոնցեսիոն ակտիվների կազմում ընդգրկված՝ հետագա շահագործման համար ոչ պիտանի անշարժ գույքը՝ համաձայն N 3 հավելվածի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քանդելու համար։
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասինե N 1522-Ն որոշման N 13 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն N 4 հավելվածի։
8. «Հայկական երկաթուղիե փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հանձնված անշարժ գույքի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 40000,0 հազ. դրամ, այդ թվում՝ 15000,0 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներե հոդվածով, 25000,0 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններե հոդվածով։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված