Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2010, 730 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1738-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու և պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1738-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով և իրենց համապատասխան հոլովաձևերով։
2) որոշման 5-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` պետական կազմակերպություն) գործունեության առարկան և նպատակն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, uոցիալապեu անապահով ընտանիքի` 6-18 տարեկան երեխաների խնամքի և դաuտիարակության ապահովումը, սոցիալ-հոգեբանական վերականգնման աշխատանքների իրականացումը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելը, սննդով, հագուստով և կենցաղային իրերով ապահովումը, հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցման կազմակերպումը, բժշկական օգնության կազմակերպումն է».
3) որոշման 5-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) պետական կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` երեխաների խնամքի ու դաստիարակաության վճարովի ծառայությունների մատուցում».
4) ուժը կորցրած ճանաչել որոշման 7-րդ կետը։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի սեպտեմբերի 1-ից։