20 Մայիսի 2010, 712 - Ա
ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասը, 589-րդ և 590-րդ հոդվածները, ինչպես նաև «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 12-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևանի Վարդանանց 13 ա հասցեում գտնվող շենքի երկրորդ հարկից 141 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը, ինչպես նաև շենքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասից` տարածքին համապատասխան բաժնային մասը` 2010 թվականի մարտի 29-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատված 59400 հազ.դրամ արժեքով և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին ամրացված` Երևանի Վարդանանց 13 հասցեում գտնվող շենքի 395.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այդ թվում` նկուղային հարկից 58.9 քառ. մետր), ինչպես նաև շենքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասից` տարածքին համապատասխան բաժնային մասը` 2010 թվականի մարտի 29-ի դրությամբ 236 200 հազ. դրամ գնահատված արժեքով (ընդամենը` 536.6 քառ. մետր) փոխանակել «Անելիք բանկ» փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող` Երևանի Բաղրամյան պող. 75 հասցեում գտնվող շենքից 510.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքի (այդ թվում` նկուղային հարկից 126.9 քառ. մետր), ինչպես նաև շենքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասից` տարածքին համապատասխան բաժնային մասի հետ` 2010 թվականի մարտի 28-ի դրությամբ 351 800 հազ. դրամ գնահատված արժեքով։
2. Սահմանել, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան սույն որոշման 1-ին կետում նշված գործարքի դիմաց, փոխանակման արդյունքում «Անելիք բանկ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվում է մասնակի հատուցում` գործարքի արդյունքում հարկվող շրջանառության և ստացված հատուցման տարբերությունը (56200 հազ.դրամ) համարելով ԱԱՀ-ով չհարկվող։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Անելիք բանկ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի փոխանակության պայմանագիր։
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «Անելիք բանկ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։
5. Երևանի Բաղրամյան պող. 75 հասցեում գտնվող շենքի 510.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքը և դրան համապատասխան` շենքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մասը, որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։