Կառավարության որոշումներ

24 Հունիսի 2010, 779 - Ա

«ՃԱՄԲԱՐԱԿԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ հոդվածներին ու 43-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 31-ի N 73-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
«Ճամբարակի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, քաղ. Ճամբարակ, Տիգրան Մեծի 3) տալ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով։