Կառավարության որոշումներ

24 Հունիսի 2010, 765 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 15-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2010 թվականի երկրորդ եռամuյակում հատկացնել 8,817.8 հազ. դրամ` Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դաuակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներե հոդվածով)` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը սույն որոշման հավելվածում նշված կազմակերպություններին` «Բլիզարդե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, «Սթարլեթե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և «Երևան փրոդաքշնսե փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրերի հիման վրա։
Հավելված