Կառավարության որոշումներ

24 Հունիսի 2010, 788 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1563-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Սևան» ազգային պարկի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման մասին» N 1563-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները`
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը» բառերից հետո լրացնել «(լճի ջրի մակարդակի բարձրացման կանխատեսվող հաշվարկային ցուցանիշները նշված են N 3 հավելվածում).» բառերով.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Հաստատել Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման կանխատեսվող հաշվարկային ցուցանիշները` համաձայն N 3 հավելվածի».
3) որոշման N 1 հավելվածում «Համայնքներ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համայնքներ` Ծովազարդ, Լճափ, Բերդկունք, Հայրիվանք, Նորատուս, Գավառ, Կարմիրգյուղ, Գեղարքունիք, Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Լիճք, Ն. Գետաշեն, քաղ. Մարտունի, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ, Ծովինար, Արծվանիստ, Կարճաղբյուր, Լճավան, Ծովակ, Նորակերտ, Գեղամասար, Արեգունի, Դարանակ, Փամբակ, Ծափաթաղ, Ջիլ, Արտանիշ, Շորժա, Աղբերք, Դրախտիկ, Կալավան, Ծովագյուղ, Սևան, Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն».
4) որոշումը լրացնել նոր` N 3 հավելվածով` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված