Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2010, 752 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ակնալճի գյուղական համայնքի Նաիրյան թաղամասի` 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող, քանդման ենթակա
N 1 բազմաբնակարան շենքի բնակիչների` համաձայն հավելվածի, վերաբնակեցման` բնակարանային խնդիրների լուծման համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 61,191 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներե հոդվածով)։
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված անձանց բնակարանային խնդիրները լուծվում են անհատույց պետական ֆինանսական աջակցության (այսուհետ` աջակցություն) տրամադրման միջոցով` շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար.
2) սույն որոշման 1-ին կետում նշված անձանց տրամադրված աջակցության չափից ցածր արժողությամբ բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը մնում է աջակցություն ստացող անձի տրամադրության տակ, իսկ ավելի բարձրի դեպքում` արժեքների տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի սեփական միջոցների հաշվին.
3) աջակցության տրամադրման պայմանների կատարման և տրամադրվող գումարի նպատակային օգտագործման նկատմամբ կողմերի պարտավորություններն ու իրավունքները սահմանվում են մարզպետի և քաղաքացու միջև կնքված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցություն ստանալու մասին պայմանագրով.
4) աջակցության միջոցով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման ժամկետը սահմանվում է աջակցություն ստացող քաղաքացու և մարզպետի միջև աջակցության տրամադրման մասին պայմանագրի կնքման օրվանից 6 ամիս։
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված անձանց աջակցությունը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասինե N 682 որոշման 2-րդ կետի «աե ենթակետով հաստատված կարգի դրույթների համաձայն։
Հավելված