Կառավարության որոշումներ

16 Հունիսի 2005, 806 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության

2003 թվականի հունվարի 16-ի «Արփա-Սևան» թունելի անհետաձգելի հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքները կազմակերպելու, դրա հետագա անխափան շահագործման և տեխնիկական վիճակի բարելավման միջոցառումների մասին» N 133-Ն որոշման 1-ին կետը, 2-րդ կետի «ա» ենթակետը, 3-րդ և 5-րդ կետերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: