10 Հունիսի 2010, 708 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1535-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնե պետական ոչ առևտրային կազմակերպությանը գույք ամրացնելու մասինե N 1535-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության 9 հասցեում գտնվող` 247.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով ու 222915 դրամ հաշվեկշռային արժեքով շենքը (այսուհետ`գույք) անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով, իսկ գույքի զբաղեցրած` 0.03112 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնե պետական ոչ առևտրային կազմակերպությանըե։