3 Հունիսի 2010, 682 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի` Վանաձորի տարածքային հարկային տեսչությունում հարկ վճարողների սպասարկման կենտրոնի ստեղծման, ռիսկային չափանիշների վրա հիմնված` ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության ավտոմատացված համակարգի, ինչպես նաև հատուկ հարկային հաշիվների դուրսգրման նոր համակարգի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել մինչև 433,223.6 հազ. դրամ` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված միջոցառումների ֆինանսավորումն իրականացնել այդ միջոցառումների իրականացման համար գնումների կայացած մրցույթների արդյունքների հիման վրա` սույն որոշման հավելվածում յուրաքանչյուր միջոցառման գծով նախատեսված գումարների սահմաններում։
Հավելված