Կառավարության որոշումներ

3 Հունիսի 2010, 675 - Ա

«ԱՐԱԲՈՅԻ ԵՎ ՖԻԴԱՅԻՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Արաբոյի և ֆիդայիների թանգարան» հայրենասիրական հասարակական կազմակերպությանն անորոշ ժամկետով` անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել պետական սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմին հանձնված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի (Բաղրամյանի շրջ.) գյուղական համայնքում գտնվող N 2 վարչական շենքի 1950 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքից 420 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 8890.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով տարածքը (այսուհետ` գույք)` պատմամշակութային թանգարան ստեղծելու նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) ապահովել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի (Բաղրամյանի շրջ.) գյուղական համայնքում գտնվող N 2 վարչական շենքի պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի միջոցների հաշվին.
2) մեկամսյա ժամկետում «Արաբոյի և ֆիդայիների թանգարան» հայրենասիրական հասարակական կազմակերպության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը։
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է «Արաբոյի և ֆիդայիների թանգարան» հայրենասիրական հասարակական կազմակեր-պության միջոցների հաշվին։