3 Հունիսի 2010, 673 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 549-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47.1-ին հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Նվազագույն շահութահարկի հաշվարկման բազայի այլ նվազեցումներ սահմանելու մասին» N 549-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման «գ» կետը «թանկարժեք քարերի մշակման» բառերից հետո լրացնել «և (կամ) իրացման, ոսկերչական իրերի արտադրության և իրացման, թանկարժեք մետաղների արտադրության» բառերով.
2) որոշումը «դ» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» կետով.
«ե) թանկարժեք մետաղների իրացման գործունեություն իրականացնող ընկերությունների համար հասույթը նվազեցվում է դրա ամբողջ մեծության 75 տոկոսի չափով։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։