Կառավարության որոշումներ

3 Հունիսի 2010, 670 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի։
2. «Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Արմավիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Ամասիայի ԱԿ» փակ բաժնետիրական ընկերության, «Սևանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության, «Նոյեմբերյանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության, «Տաշիրի ԲԿ» փակ բաժնետիրական ընկերության համար գծային շտապ բուժօգնության ավտոմեքենաներ, այլ բժշկական սարքավորումներ և բժշկական նշանակության կահույք ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացնել 255.800.000 դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով), որից 63.000.000 դրամը` 2010 թվականի երկրորդ եռամսյակում, 192.800.000 դրամը` 2010 թվականի երրորդ եռամսյակում։
3. «McKinsey&Company» գերմանական խորհրդատվական ընկերության կողմից իրականացվող ուռուցքաբանության ոլորտի զարգացմանը վերաբերող ուսումնասիրությունների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 80.000.000 դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին» հոդվածով)։
4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Սևանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության շենքի հիմնանորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին` Սևանի քաղաքային համայնքին նվիրաբերելու պայմանով, 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 9.327.367 դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով)։
5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Ալավերդու ԲԿ» փակ բաժնետիրական ընկերության շենքի հիմնանորոգման նպատակով Հայաստանի Հանրապեության Լոռու մարզպետարանին` Ալավերդու քաղաքային համայնքին նվիրաբերելու պայմանով, 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 4.250.000 դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով)։
6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման 3-րդ կետում նշված գումարը նվիրաբերության պայմանագրի հիման վրա տրամադրել «McKinsey&Company» գերմանական խորհրդատվական ընկերությանը։
7. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը տրամադրվող միջոցների սահմաններում կատարվող գնումների անվանացանկը` համաձայն N 2 հավելվածի։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված