3 Հունիսի 2010, 668 - Ն
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը՝ համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ անտառային հողերի գյուղատնտեսական նպատակների համար նախատեսված հողատեսքերի տարեկան վարձավճարների նվազագույն (մեկնարկային) չափը հավասարեցվում է համապատասխան հողագնահատման շրջանում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի (հողի գնահատման խմբերի) համար Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի N 237 որոշման N 3 հավելվածով սահմանված չափերին և դրանց տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված նորմերի կիրառմամբ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված