Կառավարության որոշումներ

27 Մայիսի 2010, 658 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և N 1 հավելվածի 13-րդ աղյուսակում կատարել փոփոխություն՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 5 հավելվածում և N 5 հավելվածի 12-րդ աղյուսակում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1 և 3 հավելվածների։
3. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 152296.28 հազ. դրամ, որից` 2010 թվականի առաջին կիսամյակում` 37899.4 հազ. դրամ, ինն ամսում` 140079.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Երվանդաշատի գյուղական համայնքի տարածքում Արաքս գետի 30/1-39/2 սահմանային նշանների հատվածում վթարված ափապաշտպան արգելաթմբի վերականգնման աշխատանքների կատարման համար (145146.28 հազ. դրամը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» և 7150.0 հազ. դրամը` «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածներով)։
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ի մասի «բ» կետի` չկայացած հայտարարել «ՊԳԳ-ԱՇՁԲ-10/25» և «ՊԳԳ-ԾՁԲ-10/45» ծածկագրերով մրցույթների առաջին չափաբաժինները (Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում Արաքս գետի ափապաշտպան կառուցվածքների վերականգնման աշխատանքների և դրանց կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայություններ)։
5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Երվանդաշատի գյուղական համայնքի տարածքում Արաքս գետի 30/1-39/2 սահմանային նշանների հատվածում վթարված ափապաշտպան արգելաթմբի վերականգնման աշխատանքների, դրանց նախագծանախահաշվային փաստաթղթերի և աշխատանքների կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների գնումներն իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` մեկ անձից գնման ձևով, առանց Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի N 853-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջների պահպանման։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված