Կառավարության որոշումներ

27 Մայիսի 2010, 657 - Ն

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 282 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ» ենթակետին և «Զինապարտության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 5-րդ հոդվածին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զինվորական հաշվառման կարգը` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մեկամսյա ժամկետում համատեղ հրամանով հաստատել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` համայնքում բնակվող զինապարտների գրանցամատյանի վարման մեթոդական ուղեցույցը։
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` համապատասխանաբար հանձնարարել տարածքային զինվորական կոմիսարներին և տեղական ռեգիստրների պետերին աջակցել համայնքների ղեկավարներին` համապատասխան համայնքում բնակվող զինապարտ քաղաքացիների գրանցամատյանի ստեղծման և վարման գործում, այդ նպատակով մեկամսյա ժամկետում տրամադրելով զինապարտների մասին անհրաժեշտ տվյալները։
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` մինչև 2010 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ ներկայացնել առաջարկություն տեղական ինքնակառավարման մարմիններում զինապարտ քաղաքացիների էլեկտրոնային գրանցամատյան ստեղծելու վերաբերյալ։
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 17-ի «Նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառման կարգը հաստատելու մասին» N 282 որոշումը։
Հավելված