27 Մայիսի 2010, 649 - Ն
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՈԳՀՈՎՏԻ, ԹՈՐՈՍԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԴՊՐԵՎԱՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ՕԽՏԱՐԻ, ԱՃԱՆԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԻՇԽԱՆԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱ¬ԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴՐԱԽՏԻԿԻ, ԱՐՏԱՆԻՇԻ, ՇՈՐԺԱՅԻ, ԱՎԱԶԱՆԻ, ԾԱՓԱԹԱՂԻ, ՇԱՏՎԱՆԻ, ՎԱՆԵՎԱՆԻ, ՏՈՐՖԱՎԱՆԻ, ՏՐԵՏՈՒՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՅԳՈՒՏԻ, ԿԱԽԱԿՆԻ, ԿՈՒԹԻ, ՓՈՔՐ ՄԱՍՐԻԿԻ, ՓԱՄԲԱԿԻ, ՇԱՏՋՐԵՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՎԵՐԻՆ ՇՈՐԺԱՅԻ, ԱՅՐՔԻ, ԱՐԵԳՈՒՆՈՒ, ԳԵՂԱՄԱԲԱԿԻ, ՋԱՂԱՑԱՁՈՐԻ, ԳԵՂԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԼՎԱՐԻ, ԲԵՐԴԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 2010 թվականի հունիսի 6-ին կայանալիք` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գոգհովտի, Թորոսգյուղի գյուղական համայնքների ավագանիների անդամների, 2010 թվականի հունիսի 13-ին կայանալիք` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դպրեվանքի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, 2010 թվականի հունիսի 20-ին կայանալիք` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի, Օխտարի, Աճանանի գյուղական համայնքների ղեկավարների, Իշխանասարի գյուղական համայնքի ավագանու անդամների, 2010 թվականի հունիսի 27-ին կայանալիք` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Դրախտիկի, Արտանիշի, Շորժայի, Ավազանի, Ծափաթաղի, Շատվանի, Վանևանի, Տորֆավանի, Տրետուքի գյուղական համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների, Այգուտի, Կախակնի, Կութի, Փոքր Մասրիկի, Փամբակի, Շատջրեքի գյուղական համայնքների ղեկավարների, Վերին Շորժայի, Այրքի, Արեգունու, Գեղամաբակի, Ջաղացաձորի, Գեղաքարի գյուղական համայնքների ավագանիների անդամների, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ալվարի, Բերդաշենի գյուղական համայնքների ավագանիների անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 16.211.595 դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 2.573.128 դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 4 հավելվածի։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված