Կառավարության որոշումներ

27 Մայիսի 2010, 642 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի «Հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթուղթը և դրանում պարունակվող տեղեկությունների ցանկը սահմանելու մասին» N 28-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի «Հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմումի ձևը և դրանում լրացման ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին» N 40-Ն որոշումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից։