Կառավարության որոշումներ

27 Մայիսի 2010, 631 - Ա

ՌՈՒԲԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով բալետի արտիստ Ռուբեն Մուրադյանի` բալետային արվեստի բնագավառում դրսևորած բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան, միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային բարձր տեղեր նվաճելու հանգամանքը, ինչպես նաև մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները և «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Ռուբեն Արտավազդի Մուրադյանին (ծնվ.` 1989 թվականի ապրիլի 14-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գ. Ապագա) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2013 թվականի գարնանային զորակոչը։