Կառավարության որոշումներ

27 Մայիսի 2010, 630 - Ա

ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ռուբեն Կարապետի Ռուբինյանին (ծնվ.` 1990 թվականի մարտի 8-ին, քաղ. Երևան, Շևչենկոյի փող., տուն 171։ Սովորում է Երևանի պետական համալսարանի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի (բակալավրիատի ծրագիր) 4-րդ կուրսում։ 2010 թվականին ընդունվել է Լոնդոնի համալսարանական քոլեջ` «Քաղաքականություն և անվտանգություն» մասնագիտությամբ (մագիստրոսական ծրագիր) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2012 թվականի աշնանային զորակոչը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։