16 Հունիսի 2005, 781 - Ն
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՈՎ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի
3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ բաժնի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
ա) միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված՝ լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված՝ լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: