Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2010, 656 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Տաթևի վանական համալիրի վերակառուցման ծրագրի շրջանակներում կառուցվող ճոպանուղու հենարանների և վերջնակայանի տեղադրմանը խոչընդոտող` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում գտնվող «Կապան-1» և «Զանգեզուր» 110 կՎ օդային գծերի «Տաթև» վանական համալիրին հարող հատվածների տեղափոխման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և աշխատանքների իրականացման նպատակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը 2010 թվականի ինն ամսում հատկացնել մինչև 80.000,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով)։
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու նպատակով կնքել դրամաշնորհի հատկացման պայմանագիր։
3. Առաջարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը նշված աշխատանքները կատարել և ավարտել մինչև 2010 թվականի սեպտեմբերի 1-ը` համաձայնեցնելով դրանք ճոպանուղու կառուցման և գործարկման աշխատանքների իրականացման ժամանակացույցի հետ։