16 Հունիսի 2005, 780 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի N 239 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 20-ի «Մինչև 1990 թվականի օգոստոսի 23-ը ՀՍՍՀ Մինիստրների սովետի, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի կողմից ընդունված և ուժը պահպանող նորմատիվ որոշումների ցանկի մասին» N 239 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետով հաստատված ցանկի 24-րդ և 32-րդ կետերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։