13 Մայիսի 2010, 650 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 471 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի «Հայկական գյուղատնտեսական ակադեմիան վերակազմակերպելու մասին» N 471 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) 6-րդ կետը «(ցանկը կցվում է)» բառերից հետո լրացնել «թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի» բառերով.
2) 7-րդ կետի «ա» ենթակետը «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը և» բառերով.
3) 8-րդ կետում «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «ֆինանսների» բառով։
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` առաջարկել «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնված գույքի կազմից հանել թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը և դրանք ներառել անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։